Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած գիշեր տեսաուղերձով դիմելով հայրենակիցներին, խոսել է Դոնբասի շրջանում ընթացող թեժ մարտերի մասին: Զելենսկին նաև բնակիչներին հորդորել է կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը՝ մատակարարման համակարգում առաջացած լարվածությունը մեղմելու համար:
«Իրավիճակը ռազմաճակատում առանձնապես չի փոխվել, Դոնբասում երկու թեժ կետերն են՝ Սոլեդարը և Բախմուտը, շատ ծանր մարտեր են այնտեղ: Զավթիչները ռազմաճակատ են քշել բոլորին, ում հնարավոր է, նույնիսկ մոտ երկու հազար քրեականների, ովքեր այնտեղ վարձկանների շարքերում են: Նրանք լուրջ հանցագործությունների համար երկարատև ազատազրկման դատապարտվածներ են: Նրանց ճակատ են տարել ոչ միայն փող, այլև ներում շնորհելու խոստումներով»,- ասել է Զելենսկին:
Խոսելով էներգամատակարարման խնդիրների մասին՝ Ուկրաինայի ղեկավարը նշել է, թե «թշնամին ահաբեկչական հարձակումներ է կատարում էներգետիկ ենթակառուցվածքի վրա, ինչը ստիպում է սահմանափակել մատակարարումը»:
Զելենսկին խնդրել է բնակիչներին երեկոյան ժամը 5-ից մինչև առավոտյան 11-ը հնարավորինս քիչ հոսանք սպառել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսներն անօդաչուներով հարվածում են ուկրաինական քաղաքներին