Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 387-ով, բուժվածներինը՝ 791-ով, մահացել է 6 մարդ

Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 387-ով՝ հասնելով 444 հազար 869-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 791-ով՝ հասնելով 433 հազար 602-ի:

Իրականացվել է 3 հազար 108 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 223 հազար 133-ի։

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 706-ի:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 699 մարդ:

Պատվաստում

Հոկտեմբերի 16-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 262 հազար 719 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 151 հազար 175 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 27 հազար 35 քաղաքացի, բուստեր ստացել է 78 հազար 880 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը: