Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 697-ով՝ հասնելով 444 հազար 482-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 9 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 1251-ով՝ հասնելով 432 հազար 811-ի:
Իրականացվել է 4 հազար 214 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 220 հազար 025-ի։
Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 700-ի:
COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1116 մարդ:
Պատվաստում
Հոկտեմբերի 9-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 260 հազար 219 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 150 հազար 596 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 25 հազար 351 քաղաքացի, բուստեր ստացել է 77 հազար 842 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը: