Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կայուն խաղաղության պայմանագիր ստորագրեն. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու, արխիվ

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կայուն խաղաղության պայմանագիր ստորագրեն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն թուրքական TVNET հեռուստաընկերության հետ զրույցում։

«Պատերազմն արդեն ավարտվել է, հայ ժողովրդի աջակցությունը Փաշինյանին նշանակում է, որ իրենք խաղաղություն են ուզում, բայց նրանց ձայները, ովքեր խաղաղություն չեն ուզում, ավելի ու ավելի բարձր են հնչում։ Հայաստանը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել կայուն խաղաղության համար», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը շարունակում է պնդել՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների «նորմալացման գործընթացը պիտի տեղի ունենա առանց նախապայմանների»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, մենք կբացենք սահմանները. Էրդողան