Մեծ յոթնյակի (G7) առաջնորդներն այսօր առցանց հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու Կիևին աջակցելու իրենց հանձնառությունը երեկ ուկրաինական քաղաքներին հասցված հրթիռային հարվածների ֆոնին, հայտարարել է Սպիտակ տունը:
Հանդիպմանը կմասնակցի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով երկուշաբթի երեկոյան ելույթի ժամանակ ասաց, որ Ռուսաստանի կողմից քանդված բոլոր օբյեկտները կվերականգնվեն, և արևմտյան գործընկերները կարագացնեն Կիևին հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգերի տրամադրումը հարձակումներից պաշտպանվելու համար։
Սպիտակ տան հայտարարությունում նշված է, որ G7-ի ղեկավարների այսօրվա հանդիպումը կլինի առաջինը ուկրաինական զորքերի հակահարձակման մեկնարկից ի վեր։ Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը ՆԱՏՕ-ի ղեկավարների հրատապ հանդիպման կոչ կանի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեծ 7»-ը շտապ կարգով կքննարկի Ուկրաինայի վրա Ռուսաստանի վերջին հրթիռային գրոհները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաղ առավոտից ռուսներն ավելի քան 75 հրթիռ են արձակել Ուկրաինայի վրա