Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը այսօր վավերացրեց ուկրաինական չորս շրջանները Ռուսաստանին բռնակցելու համաձայնագրերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը ուկրաինական ևս չորս շրջան բռնակցեց ՌուսաստանինԴաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն մինչ քվեարկությունը դիմելով սենատորներին ասաց․ - «Համոզված եմ՝ այսօր մենք կընդունենք բախտորոշ, երկար սպասված և միակ ճիշտ որոշումը»։
Փաստաթղթային առումով դրանք 4 համաձայնագրեր են՝ ստորագրված Ռուսաստանի նախագահի և Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ռուսական վարչակազմերի ղեկավարների միջև։
Դրանցից յուրաքանչյուրն առաձին դրվեց քվեարկության և վավերացվեց միաձայն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետական դուման հաստատեց Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ընդգրկումը Դաշնության կազմում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում սահմանադրական ճանաչվեց Ուկրաինայի չորս շրջանների ընդգրկումը Դաշնության կազմում