Հյուսիսային Կորեայի հրթիռն անցել է Ճապոնիայի վրայով

Հյուսիսային Կորեան անցած գիշերը բալիստիկ հրթիռ է արձակել, որն անցելով Ճապոնիայի վրայով ընկել է օվկիանոսի մեջ։

Ճապոնիայի կառավարությունը երկրի հյուսիսային շրջանի բնակիչներին նախազգուշացրել էր թաքնվել ապաստարաններում, ամուր շինություններում, դադարեցվել էր արագընթաց գնացքների երթևեկությունը, ամբողջ երկրով մեկ նախազգուշացվել էր օդային տրանսպորտը։

Ճապոնիան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարել։