Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ երկուշաբթի երեկոյան՝ ժամը 21:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինուժը կրկին խախտել է հրադադարը՝ ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պատասխան գործողություններով կրակը լռեցվել է, հայկական կողմից կորուստներ չկան:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե գիշերը հայկական ուժերն են «ինտենսիվ գնդակոծել» ադրբեջանական դիրքերը մի քանի շրջաններում, «համարժեք պատասխան քայլեր են ձեռնարկվել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին