Իրանում վերջին բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 133 մարդ է զոհվել, մեծ մասը՝ Զահեդան քաղաքում, որտեղ ոստիկանությունը կրակ էր բացել ցուցարարների ուղղությամբ, հաղորդում են իրավապաշտպան կազմակերպությունները։
Ցույցերը սկսել էին մոտ երկու շաբաթ առաջ, երբ ոստիկանության բաժանմունքում մահացել էր կանանց իրավունքների պաշտպանության համար պայքարող 22-ամյա Մահսա Ամինին։
Երիտասարդ կինը ձերբակալվել էր մահմեդական գլխաշորը՝ հիջաբը պատշաճ չկրելու համար։ Իշխանությունները խոստանում են հետաքննել աղջկա մահվան հանգամանքները, միաժամանակ պնդում, թե իբր երկրով մեկ տարածված ցույցրեը դրսից են պատվիրվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում երիտասարդ կնոջ մահվանը զանգվածային անկարգություններ են հաջորդել