Մատչելիության հղումներ

Իրանում երիտասարդ կնոջ մահվանը զանգվածային անկարգություններ են հաջորդել


Իրանում քրդաբնակ շրջանում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանության բաժանմունքում մահացել է մի 22-ամյա երիտասարդ կին՝ Մահսա Ամինին, որին ձերբակալել էր բարոյական կեցվածքին հետևող ոստիկանական հատուկ խումբը:

Երիտասարդ կինն իբրև պատշաճ կերպ չի կրել մահմեդական գլխաշորը՝ հիջաբը: Ամինին ոստիկանության բաժանմունքում հայտնվել է կոմայի մեջ և մահացել է:

Նրա մահվան ստույգ հանգամանքները տակավին հայտնի չեն: Անկարգությունների ընթացքում ամբոխի վրա ոստիկանների բացած կրակից առնվազն 5 մարդ է սպանվել: Այդ ողբերգությունից հետո անկարգություններ և բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Թեհրանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG