Ժնևում հանդիպել են ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Այսօր Ժնևում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։

Արտգործնախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:

Հայկական կողմը կարևորել է ադրբեջանական զինված ուժերի ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու, հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։

Անհրաժեշտ է համարվել Ադրբեջանի կողմից կատարված հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների հստակ դատապարտումը միջազգային հանրության կողմից և հանցագործների պատասխանատվության ենթարկումը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը Ադրբեջանի ԶՈՒ պատերազմական հանցագործությունների հստակ գնահատական է պահանջում

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այսօր Ժնևում հանդիպումներ է ունեցել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի հետՄիրզոյանը Ժնևում հանդիպել է Կլաարի հետ, ընդգծել Բաքվի ագրեսիայի հետևանքների վերացման հրամայականը

Կիրակի օրը նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Ժնևում հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները