Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն իր Տելեգրամ ալիքում կողմ է արտահայտվել մասնակի մոբիլիզացիայի պատճառով զինվորական ծառայության ենթակա անձանց համար սահմանների փակմանը։
«Զինվորական հաշվառման մեջ գտնվող քաղաքացիներին զորահավաք հայտարարվելու պահից արգելվում է լքել իրենց բնակության վայրը առանց զինկոմիսարիատների թույլտվության: Օրենքի նման նորմ կա, և դրանով պետք է առաջնորդվեն բոլոր զինապարտները», - գրել է Վոլոդինը։
Զինապարտների համար սահմանների հնարավոր փակման մասին լուրերը սկսեցին տարածվել սեպտեմբերի 21-ին զորահավաքի մասին հայտարարությունից անմիջապես հետո։ Տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ, ովքեր չեն ցանկանում կռվել, փորձում են լքել երկիրը։ Շատերին հաջողվում է հատել սահմանը, սակայն նրանց, ում անունով արդեն ծանուցագիր է տրվել, արգելվում է երկրից դուրս գալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը մոբիլիզացիոն կենտրոն է տեղակայելու Վերին Լարսում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում ահագնանում է մասնակի զորակոչի հետ կապված դժգոհությունների ալիքը