Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այն կարծիքին է, որ այս փուլում Վեհափառ Հայրապետի մոտ նախկին նախագահների մասնակցությամբ քննարկումները «հնարավորություն են տալիս ստեղծված ծանրագույն վիճակից ելքերը համակողմանի քննարկելու և մեր պետությանն ու ժողովրդին իրատեսական, կշռադատված լուծումներ առաջարկելու»:
«Սրան զուգահեռ, առողջ դատող քաղաքական ուժերը, հասարակական, քաղաքական միավորումները պետք է շարունակեն ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին», - ասված է երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Սարգսյանը, ըստ հաղորդագրության, գոհունակությամբ փաստում է, որ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահների հանրային վերջին ելույթները մի կողմից հանրային դիսկուրսը ակտիվ են պահում, մյուս մյուս կողմից բաց են պահում դուռը հետագա հանդիպումների և քննարկումների համար:
Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը հանդիպել էին սեպտեմբերի 22-ին՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում։ Նրանք քննարկել են Հայաստանում ստեղծված ծայրահեղ ծանր դրությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մայր Աթոռում երկու ժամից ավելի տևած քննարկման արդյունքում նախկին նախագահները կոնկրետ եզրահանգման չեն եկել