Եվրահանձնաժողովն այսօր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի առաջարկներ կներկայացնի

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևոըմ, 15-ը սեպտեմբերի, 2022թ․

Եվրահանձնաժողովն այսօր ԵՄ երկրների ներկայացուցիչների համար նախատեսված ճեպազրույցում կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի առաջարկներ։

Politico թերթը, վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին ու դիվանագետներին, նշում է, որ հանձնաժողովը կառաջարկի սահմանել նաև ռուսական նավթի գների վերին շեմը։

Թերթի տվյալներով՝ ճեպազրույցը նախատեսված է ժամը 14:30-ին:

Ապահովագրական և տրանսպորտային ընկերություններին կարող են արգելվել ռուսական նավթի փոխադրումը կամ ապահովագրումը, եթե այն վաճառվի որոշակի շեմից բարձր գնով։

Ըստ թերթի՝ այս շեմը որոշվելու է այն գնով, որով այժմ ռուսական նավթը վաճառվում է Ասիայում՝ մոտ 30 տոկոսով ավելի էժան, քան Եվրոպայում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էներգետիկ ճգնաժամին զուգահեռ Եվրոպայում աճում է նաև սոցիալական լարվածությունը