Մատչելիության հղումներ

Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը հրաժարվել է աշխատել ռուսական «Միր» վճարային համակարգի հետ


Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը՝ Isbank-ը դադարեցրել է աշխատանքը ռուսական «Միր» վճարային համակարգի հետ։ Բանկից հայտնել են, որ նման որոշում են ընդունել, քանի որ ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել այն ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են ռուսական իշխանություններին ՌԴ-ից դուրս «Միր» քարտերն օգտագործելու համար։

Հայտարարության մեջ բանկը նշել է, որ ցանկանում է իր բիզնեսն իրականացնել ազգային և միջազգային օրենքների, կանոնակարգերի և առևտրային բիզնեսի սկզբունքների համաձայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG