Սեպտեմբերի 25-ի ժամը 10:30-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել, հաղորդում են Պաշտպանության նախարարությունից:
Երեկ գերատեսչությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 23-ի երեկոյան փորձել է հատել Հայաստանի սահմանը, սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո հաստատված հրադադարը արդեն որերորդ անգամ խախտելով:
Պաշտոնական Բաքուն էլ հայկական կողմին էր մեղադրել կրակոցներ արձակելու մեջ: ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը սա հերքել էր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայտարարություններով Ալիևին զսպել չի լինի, հարկավոր են կոնկրետ պատժամիջոցներ. քաղաքագետ