Միացյալ Նահանգները շարունակում է կողմերին կոչ անել ներգրավվել խաղաղ գործընթացում, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում ունեցած հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը Թվիթերում գրել է նաև, որ լավ հանդիպում էր, որի ընթացքում քննարկել են Հայաստանի անվտանգությունը:
Նիկոլ Փաշինյանը Բլինքենի հետ զրույցում կարևորել էր միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողությունների դատապարտման, Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և հումանիտար այլ խնդիրների ուղղությամբ համարժեք արձագանքի կարևորությունը: