Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:
Վարչապետն անդրադարձել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ՀՀ տարածքների օկուպացիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին:
Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը և վերահաստատել Վրաստանի պատրաստակամությունը` նպաստելու դրան, հաղորդում է Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականը:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած Հայաստանի վարչապետն ուրբաթ օրը հանդիպում է ունեցել նաև Լյուքսեմբուրգի իր պաշտոնակցի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանը պատրաստ է երկխոսության կենտրոն դառնալ․ Ղարիբաշվիլի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին