Նոյեմբերի 20-ին Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կկայանան: Այսօր նման հրամանագիր է ստորագրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու ինչպես նաև սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու առաջարկությամբ Տոկաևը հանդես էր եկել սեպտեմբերի 1-ին՝ խորհրդարանում ունեցած ելույթում։
Տոկաևը, մասնավորաբար, առաջարկել էր նախագահի լիազորությունները սահմանափակել յոթնամյա ժամկետով՝ առանց վերընտրության իրավունքի։
Սեպտեմբերի 17-ին Ղազախստանի նախագահը ստորագրել էր «Սահմանադրության փոփոխությունների և լրացումների մասին օրենքը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանը նորից դարձավ Աստանա