Նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրելու է Լին Թրեյսիին, ով ներկայումս ղեկավարում է Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը: Երեկ այս մասին հայտնեց Սպիտակ տունը։
Դեսպանի թեկնածությունը ենթակա է հաստատման Սենատում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին կարող է նշանակվել Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանՌուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է սեպտեմբերի 4-ից, երբ Ջոն Սալիվանն ավարտեց իր լիազորությունները Մոսկվայում։
Թրեյսին 2014-ից 2017 թվականներին եղել է Մոսկվայում ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալը։ Մինչև 2019 թվականը՝ Երևանում դեսպան նշանակվելը, նա զբաղեցրել է Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում Ռուսաստանի գծով ավագ խորհրդականի պաշտոնը։ Լին Թրեյսին խոսում է ռուսերեն և լավ ծանոթ է ռուսական քաղաքականության իրողություններին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը Սենատի հաստատմանն է ներկայացրել Քվինի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում