Մատչելիության հղումներ

Բայդենը Սենատի հաստատմանն է ներկայացրել Քվինի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատի՝ Սենատի հաստատմանն է ներկայացրել Ուկրաինայում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվինի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Այժմ Սենատի համապատասխան հանձնաժողովը պետք է նշանակի լսումների ամսաթիվը, որի ընթացքում Քվինը պետք է պատասխանի օրենսդիրների հարցերին։ Որոշ ժամանակ անց Վերին պալատը կքվեարկի Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի պաշտոնում նրա թեկնածության հաստատման հարցը։

Մինչև այս տարվա կեսերը Քվինը Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն էր։ Նախկինում նա տարբեր ժամանակներում աշխատել է Բանգկոկում, Լոնդոնում, Մոսկվայում և Բրյուսելում ԱՄՆ դեսպանատներում, եղել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի տնօրենը՝ ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով։

Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Լին Թրեյսին պաշտոնը ստանձնել է 2019-ի փետրվարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG