Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Ըստ ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանի՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների ու դրանցից բխող առաջիկա անելիքների մասին:
Այլ մանրամասներ հանդիպումից չեն հաղորդվում:
Տեր-Պետրոսյանն ու Հարությունյանը հանդիպել էին նաև այս տարվա ապրիլին։ Այն ժամանակ երկուստեք կարևորվել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացիկ փուլում թե՛ Արցախի ու Հայաստանի իշխանություններից, և թե՛ ընդդիմադիր ուժերից գերզգույշ հռետորաբանություն և գործողություններ են պահանջվում ներքաղաքական հակասությունները չսրելու և Հայաստանի ու Արցախի վիճակն ավելի ևս չբարդացնելու նպատակով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ