Այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, հայտնում է ՀԱԿ ներկայացուցիչ Արման Մուսինյանը:
Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացիկ փուլում թե՛ Արցախի ու Հայաստանի իշխանություններից, և թե՛ ընդդիմադիր ուժերից գերզգույշ հռետորաբանություն և գործողություններ են պահանջվում ներքաղաքական հակասությունները չսրելու և Հայաստանի ու Արցախի վիճակն ավելի ևս չբարդացնելու նպատակով:
Այլ մանրամասներ հանդիպումից չեն հաղորդվում:
Արցախի նախագահի աշխատակազմը ևս հանդիպման մասին տեղեկություն չի ներկայացրել: