Մոսկվան պատրաստ է ողջունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան, եթե դա կօգնի կարգավորել իրադրությունը հայ - ադրբեջանական սահմանին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այն ամենը, ինչ խոսքերով չէ, այլ գործով է, ոչ բարձրաձայն, ոչ պոպուլիստական է, այլ իրականում հանգիստ և գործնական է, կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, կարող է նպաստել սահմանին իրավիճակի կայունացմանը, այդ ամենը ողջունելի է», - լրագրողի հարցին ի պատասխան ասել Պուտինի խոսնակը։
«Կարող են արդյոք այդ բարձրաձայն գործողություններն ու հայտարարությունները նպաստել կարգավորմանը՝ կտեսնենք։ Ժամանակի ընթացքում դա հասկանալի կլինի», - ասել է Պեսկովը։
Նենսի Փելոսին երեկ Երևանում խստորեն դատապարտեց Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա: Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հստակ և վաղուց նշել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, հիշեցրեց Ներկայացուցիչների պալատի խոսնակը` հավելելով. - «Մենք ցանկանում ենք ձգտել, որ բանակցային խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»:
Պաշտոնական Բաքուն դատապարտել է Փելոսիի այս հայտարարությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այստեղ ենք` հասկանալու, թե Երևանն ինչ ակնկալիքներ ունի Վաշինգտոնից. Նենսի Փելոսի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փելոսին Երևանում խստորեն դատապարտեց Ադրբեջանի հարձակումները Հայաստանի վրա