Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Չինաստանի և Թուրքիայի նախագահներ Սի Ծինփինը և Ռեջեփ Էրդողանը։
«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ բանակցություններն անցկացվել են Ուզբեկստանի նախագահի ամառային նստավայրում՝ փակ դռների ետևում։ Հանդիպումը կես ժամ է տևել։