Խորհրդարանը քննարկում է ՍԴ դատավորի ընտրության հարցը

ԱԺ նիստերից մեկը, արխիվ

Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։

Գործող դատավորներ Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին և կառավարությունն ու նախագահականը նոր թեկնածուներ են առաջադրել։

Նախագահ Վահագն Խաչատրյանը առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը, ով ներկայումս զբաղեցնում է նախագահականի իրավաբանական վարչության պետի պաշտոնը, իսկ կառավարությունը առաջադրել է Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սեդա Սաֆարյանը և Հովակիմ Հովակիմյանը` ՍԴ դատավորների թեկնածուներ