Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է հայ - ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով և հատկապես անհանգստացած է Հայաստանի ներսում խաղաղ բնակչության շրջանում տուժածների վերաբերյալ հաղորդումներով: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հարցին:
«Քարտուղար Բլինքենը, դեսպան Ռիքերը, քարտուղարի օգնական Դոնֆրիդը, նրա բյուրոյի մյուս անդամները մի շարք զրույցներ են ունեցել , այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, այլ շահագրգիռ կողմերի և գործընկերների հետ: Չենք կարող մանրամասնել այդ բոլոր ներգրավվածությունները, բայց, ինչպես ես երեկ ասացի, մենք շարունակում ենք խորապես ներգրավված մնալ դիվանագիտության մեջ, մենք պատրաստ ենք անել հնարավորը երկկողմ և բազմակողմ հիման վրա, որպեսզի հասնենք նրան, որ այս ռազմական գործողությունները դադարեն և լարվածությունը թուլանա»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ը թեև Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի հրետակոծության «էական փաստեր է տեսել», սակայն մինչ օրս դատապարտող հայտարարություն չի արելԱՄՆ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները սահմանին. Բլինքենը՝ Ալիևին և ՓաշինյանինԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահը ժամանել է ԲաքուՄիացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողությունԲլինքենն անթույլատրելի է համարում իրադրության հետագա լարումը