Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մտադիր է Հայաստանում դեսպան Լին Թրեյսիին առաջադրել Ռուսաստանում դեսպանի պաշտոնում: Այդ մասին սեպտեմբերի 14-ին հայտնել է CNN ամերիկյան հեռուստակայանը:
ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը կարող է մի քանի ամիս թափուր մնալ, քանի որ, ըստ Politico պարբերականի, «դեսպան Ջոն Սալիվանն ընտանեկան հանգամանքների բերումով վաղաժամ ավարտել է դիվանագիտական առաքելությունը և սեպտեմբերի 4-ին վերադարձել է հայրենիք»:
Սպիտակ տունը հուսով է, որ Կոնգրեսն արագ կավարտի Թրեյսիի թեկնածության հաստատումը, և դիվանագետը Մոսկվայում կանցնի աշխատանքի:
Ամերիկյան իշխանությունները ռուսական կողմին արդեն փոխանցել են Թրեյսիին նշանակելու հայտը:
Լին Թրեյսին 2014-2017 թվականներին աշխատել է Մոսկվայում որպես ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Թեֆթի տեղակալ: 2019 թվականից Թրեյսին զբաղեցնում է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը Սենատի հաստատմանն է ներկայացրել Քվինի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում