«Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման պատճառով Հայաստան ղազախ խաղաղապահներ ուղարկելու հարցը առայժմ չի քննարկվում», - այսօր Նուր-Սուլթանում բացված կրոնական համաժողովի մեկնարկին, լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին։
Նրա խոսքով՝ «հայ - ադրբեջանական սահմանը դեմարկացված չէ, ուստի խոսել սահմանի որևէ խախտման մասին շատ դժվար է»:
Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ իր երկիրը կարող է օժանդակություն տրամադրել Երևանին և Բաքվին սահմանազատման և սահմանագծման գործում։
«Մեր սահմանների դեմարկացիան հարևան բոլոր պետությունների հետ՝ բացառությամբ Ռուսաստանի, գործնականում ավարտված է։ Ռուսաստանի հետ այդ գործընթացի ավարտին հասցնելու համար մեզնից կպահանջվի երկուսից երեք տարի», - հայտարարել է Ղազախստանի արտգործնախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ-ը առաքելություն կուղարկի Հայաստան, իրավիճակի մոնիտորինգի աշխատանքային խումբ կստեղծի