Ֆրանսիայի նախագահն ադրբեջանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում իր մեծ անհանգստությունն է արտահայտել հայ – ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների առնչությամբ՝ հատկապես հաշվի առնելով, որ ռմբակոծվում են հայաստանյան բնակավայրեր, հաղորդում է Ելիսեյան պալատը:
Հաղորդագրության համաձայն՝ երեկ կայացած հեռախոսազրույցում Էմանյուել Մակրոնն ընդգծել է ռազմական գործողությունները դադարեցնելու հրատապ անհրաժեշտությունը:
Ֆրանսիայի նախագահը նաև պնդել է, որ անհրաժեշտ է շարունակել ու ինտենսիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ջանքերը, և վերահաստատել է բոլոր գործընկերների, մասնավորապես՝ Եվրամիության հետ դրանց աջակցելու պատրաստակամությունը, ասված է հաղորդագրությունում:
Պաշտոնական Փարիզը նույն օրը հայտարարել է, որ հայ - ադրբեջանական հակամարտության հարցով խորհրդակցություններ է անցկացնելու՝ այդ հարցը տանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որտեղ այս ամիս նախագահում է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան հայ - ադրբեջանական հակամարտության հարցով խորհրդակցություններ կանցկացնիԱվելի վաղ Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը զրուցել է Մակրոնի հետ, ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը