Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանը շարունակում է արյան դոնորների ընդունումը

Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանն այս պահին ապահովված է արյան բաղադրամասերով, բայց առավոտից շարունակում են արյան դոնորների ընդունելությունը, «Ազատությանն» ասաց կայանի տնօրեն Արթուր Առաքելյանը։

«Արյան բոլոր խումբ ռեսուրսի բաղադրությամբ արյան բաղադրություններով ապահովված ենք, բայց առավոտյան ժամը 10-ից մինչև հիմա դոնորների ենք ընդունում։ Արյունը վերցնում ենք 18 տարին լրացած առողջ քաղաքացիներից, կան մշտական և ժամանակավոր հակացուցումներ և այդ պահանջները բավարարելուց հետո նոր սկսվում է արյունատվությունը»,- «Ազատությանը» փոխանցեց Արթուր Առաքելյանը։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայտարարել է «Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» մասին։

Հայաստանն արդեն հաղորդել է առնվազն 49 զոհի, վիարվորների մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևան վիրավոր զինծառայողներ են տեղափոխվում