Մատչելիության հղումներ

Երևան վիրավոր զինծառայողներ են տեղափոխվում


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

«Ազատության» տեղեկություններով՝ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն այս պահին վիրավոր երկու զինծառայող է տեղափոխվել, ևս մեկը ճանապարհին է:

«Մարտունի» բժշկական կենտրոնից նույնպես նշում են՝ դեռ վիրավոր զինվորների են բերում, այստեղից նաև Երևան են ուղարկել:

Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի մոտ հավաքված ծնողները լուրի են սպասում իրենց զինվորների մասին, ոմանք ասում են՝ «մեկինս Մարտունուց են բերել, մյուսին՝ Ջերմուկից, էն մյուսին՝ Վարդենիսից ... լուրի եմ սպասում, աղաչում եմ՝ մի նկարեք», - չնկարահանվելու պայմանով ասացին ծնողները:

«Մեզ ներսից ասում են, թե ոնց են երեխեքը ներսում, բայց սիրտս տրաքում է», - ներկայանալ չցանկացող մեկ այլ ծնող ասաց, որի վիրավոր որդին տեղափոխվել է հոսպիտալ:

Ոստիկաններն ու հոսպիտալի աշխատակիցները մոտենում լրագրողներին ու խնդրում չլուսաբանել: Հոսպիտալի մոտ հավաքված հարազատները հոպիտալ մտնող ամեն շտապ օգնության մեքենայի հետ մոտենում են դարպասներին ու փորձում անուն ճշտել՝ ո՞վ է մեքենայում:

Առողջապահության նախարարությունից հրաժարվում են որևէ տեղկեկություն փոխանցել,Պաշտպանության նախարարության խոսնակի հետ կապ հաստատել չի հաջողվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG