Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ:
Նրանցից մեկի առողջական վիճակը, Առողջապահության նախարարության փոխանցմամբ, գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:
Գերատեսչությունը վիրավորված զինծառայողների վերաբերյալ տվյալներ առայժմ չի հրապարակում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտնեց, որ հայկական կողմն առնվազն 49 զոհ ունի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմն առնվազն 49 զոհ ունի. վարչապետ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևան վիրավոր զինծառայողներ են տեղափոխվում