Արցախի շփման գծի երկայնքով իրավիճակը հարաբերականորեն կայուն է մնում

Արցախի ՊԲ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր ժամը 9:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ, և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում ենք քաղաքացիներին այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում», - ասված է հաղորդագրությունում:

Շտաբը խոստանում է իրավիճակի հնարավոր փոփոխության դեպքում տալ անհրաժեշտ տեղեկատվություն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է. Արցախի տեղեկատվական շտաբ

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին