Կիևն ու Մոսկվան հետաքրքրված են Զապորոժիեի ԱԷԿ-ի հարցով ԱԷՄԳ-ի առաջարկով

Ռաֆայել Գրոսսին Զապորոժիեի ատոմակայանի տարածքում

Կիևն ու Մոսկվան հետաքրքրված են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության(ԱԷՄԳ/ՄԱԳԱՏԷ) ներկայացրած առաջարկով՝ Ռուսաստանի կողմից օկուպացված Զապորոժիեի ատոմակայանի շուրջ պաշտպանական գոտի ստեղծելու վերաբերյալ, հայտարարել է կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսսին։

Նրա խոսքով՝ այդ առաջարկը նպատակ ունի կանխելու ռազմական գործողություններն, այդ թվում՝ հրթիռակոծությունները, որոնք վնասել են ատոմակայանի էլեկտրահաղորդման գծերը և վտանգել կառույցի անվտանգությունը:

Գրոսսի գլխավորած միջազգային թիմն անցած օրերին, այցելելով Զապորոժիեի ԱԷԿ, արձանագրել է, որ կես տարի առաջ ռուսների վերահսկողության տակ անցած կայանն այս ընթացքում մի քանի հարված է կրել, և տեղում անվտանգությունը կայուն չէ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թող աշխարհն իմանա, որ ՄԱԳԱՏԷ-ն մնում է Զապորոժիեում». Գրոսսի