Երեկ հեռախոսազրույց է կայացել Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների միջև։
Հուլուսի Աքարն ուկրաինացի պաշտոնակից Ալեքսեյ Ռեզնիկի հետ զրույցում հայտարարել է, որ Անկարան կշարունակի «հումանիտար օգնությունն ուկրաինացի ժողովրդին»։
«Ընդգծվել է, որ ուկրաինացի ժողովրդին ցուցաբերվող հումանիտար օգնությունը կշարունակվի», - ասվում է Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Թուրքիան Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր փորձում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի և Կիևի միջև: Անցած հուլիսին Անկարայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ հակամարտող կողմերը համաձայնության եկան սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան շարունակում է միջնորդական ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու համար