Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 2575-ով, բուժվածներինը՝ 2172-ով, մահացել է 7 մարդ

Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 2 հազար 575-ով՝ հասնելով 439 հազար 302-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 172-ով՝ հասնելով 425 հազար 531-ի:

Իրականացվել է 7 հազար 446 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 198 հազար 646-ի։

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 669-ի:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 410 մարդ:

Պատվաստում

Սեպտեմբերի 11-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 249 հազար 396 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 147 հազար 288 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 23 հազար 452 քաղաքացի, բուստեր ստացել է 73 հազար 385 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը: