ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի օգնության 20-րդ փաթեթը։ Օգնության ընդհանուր գումարը կհասնի 13 մլրդ դոլարի, սեպտեմբերի 8-ին Կիևում, Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենն անակնկալ այցով ժամանել է ԿիևԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ ուկրաինացիները Ռուսաստանի դեմ զենքը՝ «հրթիռներն ու հրետանին» արդյունավետ են օգտագործում։
ԱՄՆ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար Ռուսաստանն արտակարգ գին է վճարում:
«Մոսկվան չափազանց բարձր գին է վճարում այս ագրեսիայի համար, և կարևոր է դա նշել։ Ռուսաստանի ՀՆԱ-ն այս տարի կնվազի 9-ից 15 տոկոսի սահմաններում, հազարից ավելի օտարերկրյա ընկերություններ կլքեն Ռուսաստանը, իսկ ամենատաղանդավոր ռուսները հեռանում են: Մոսկվան արդեն ռազմական աջակցություն է փնտրում Հյուսիսային Կորեայից և Իրանից, քանի որ մենք համակարգված կերպով արգելափակում ենք նրանց ներմուծման հասանելիությունը, և մենք կշարունակենք այդ ճնշումը այնքան ժամանակ, քանի դեռ նա չի դադարեցրել իր ագրեսիան Ուկրաինայի դեմ»,- ընդգծել է Էնթոնի Բլինքենը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)