Սպիտակ տունը հավանություն է տվել Ուկրաինային ևս 675 մլն դոլարի ռազմական օգնությանը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթին, արխիվ

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Սպիտակ տունը հավանություն է տվել Ուկրաինային ևս 675 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթին, որը ներառում է 105 մմ տրամաչափով հաուբիցներ, ճշգրիտ կառավարվող GMLRS հրթիռներ և հրետանային զինամթերք։

Պենտագոնի ղեկավարը շեշտել է, որ Վաշինգտոնը «ակնհայտ հաջողություններ» է տեսնում Ուկրաինայում ռուսական զորքերի դեմ գործողություններում։

Օսթինն այս մասին խոսել է Գերմանիայում՝ Ռամշտայն ավիաբազա այցի ընթացքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան հավելյալ աջակցություն կտրամադրեն Ուկրաինային
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը Ուկրաինային շուրջ 3 մլրդ դոլար ռազմական օգնություն կտրամադրի