Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Ուկրաինային շուրջ 3 մլրդ դոլար ռազմական օգնություն կտրամադրի


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ

Միացյալ նահանգները Կիևին շուրջ 3 միլիարդ դոլարի զինամթերք և սարքավորումներ կտրամադրի, Ուկրաինայի անկախության օրվան նվիրված ուղերձում հայտնել է նախագահ Ջո Բայդենը։

Ըստ նրա՝ սա ռուսական ներխուժումից ի վեր Ուկրաինային տրամադրվող ռազմական ամենամեծ օգնության փաթեթն է։

Ուկրաինան երկարաժամկետ պաշտպանության համար Վաշինգտոնից կստանա հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանային միջոցներ ու ռադարներ։ Թե ինչ քանակի զինամթերքի մասին է խոսքը, Բայդենը չի հստակեցրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG