Ռուսաստանն այսօրվա համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկում է խնդրել Ուկրաինային սպառազինության օտարերկրյա մատակարարումների հարցով, հայտարարել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
«Մենք առաջարկում ենք քննարկել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը վտանգող իրական սպառնալիքները, որոնք առաջանում են օտարերկրյա պետությունների կողմից Ուկրաինային զենքի և ռազմական արտադրանքի մատակարարման հետևանքով», - ասել է նա՝ ելույթ ունենալով Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրվել էր Միացյալ Նահանգների և Ալբանիայի նախաձեռնությամբ։
Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի տարածք են ներխուժել փետրվարի 24-ին, պաշտոնական Մոսկվան դա անվանում է «հատուկ ռազմական գործողություն»՝ ուղղված Կիևի «ապառազմականացմանը և դենացիֆիկացիային»: Արևմուտքը և մի շարք այլ երկրներ ռազմական օգնություն են ցուցաբերում Ուկրաինային:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)