Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում ապառազմականացնել Զապորոժիեի ԱԷԿ-ը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անցած գիշեր քննարկել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Զապորոժիեի ԱԷԿ-ում ստեղծված իրադրությանը վերաբերող զեկույցը։ Նիստի մեկնարկից առաջ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ներկայացրել է քայլերի այն հաջորդականությունը, որի հիման վրա, ըստ կազմակերպության, հնարավոր կլինի նվազեցնել Եվրոպայի խոշորագույն ատոմակայանի շուրջ ստեղծված լարվածությունը։

«Որպես առաջին քայլ ռուսական և ուկրաինական ուժերը պետք է պարտավորվեն ռազմական գործողություններ չվարել ատոմակայանի ուղղությամբ կամ դրա տարածքից։ Զապորոժիեի ԱԷԿ-ն ու դրա մերձակայքը չպետք է ռազմական գործողությունների թիրախ կամ դրանց վարման պլացդարմ հանդիսանան։ Որպես երկրորդ քայլ կողմերը պետք է համաձայնություն ձեռք բերեն ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ։ Ռուսական կողմը պետք է պարտավորվի դուրս բերել զինվորականներին և ռազմական տեխնիկան այդ գոտուց, իսկ ուկրաինական կողմը խոստանա մուտք չգործել այդ գոտի», - հայտարարել է Գուտերեշը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG