Ֆոն դեր Լայեն․ «ԵՄ-ը մտադիր է ներկրվող ռուսական գազի առավելագույն գին սահմանել»

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն, արխիվ

«Եվրահանձնաժողովն առաջարկելու է Եվրամիություն ներկրվող ռուսական գազի առավելագույն գին սահմանել», - այսօր հայտարարել է այդ կառույցի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։

Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով, դա թույլ կտա սահմանափակել Ռուսաստանի՝ էներգակիրների վաճառքից ստացվող եկամուտները։

«Մենք պարտավոր ենք կրճատել Ռուսաստանի եկամուտները, որոնք Պուտինն օգտագործում է Ուկրաինայում դաժան պատերազմը վարելու համար», - հայտարարել է ֆոն դեր Լայենը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեծ յոթնյակի երկրները պատրաստվում են լայն կոալիցիա ձևավորել և ռուսական էներգակիրների առավելագույն գին սահմանել