Մոսկվայում վերջին հրաժեշտն են տալիս ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, հուղարկավորությանը չի մասնակցի։ Կրեմլն անցած օրերին տեղեկացրել է, թե Պուտինը Գորբաչովին հրաժեշտ է տվել դիահերձարանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը չի մասնակցի Գորբաչովի վերջին հրաժեշտի արարողությանը
Արևմտյան առաջնորդներից միայն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է պլանավորում մասնակցել արարողությանը, հաղորդում է France-Presse-ը: Եվրոպական մի շարք այլ երկրներ սգո միջոցառմանը մասնակցում են դեսպանների մակարդակով:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Գորբաչովի վերջին հրաժեշտի արարողությանը Վաշինգտոնը կներկայացնի դեսպան Ջոն Սալիվանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մահացավ Միխայիլ Գորբաչովը