Պուտինն աշխատանքային այցով ժամանել է Կալինինգրադ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր աշխատանքային այցով ժամանել է Կալինինգրադ, որտեղ նախատեսված են հանդիպումներ էքսկլավի իշխանությունների հետ:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ավելի վաղ տեղեկացրել է, որ նախագահ Պուտինը Կալինինգրադի նահանգապետ Անտոն Ալիխանովի հետ հանդիպմանը մտադիր է մանրամասն քննարկել տարանցման վճարումների հետ կապված խնդիրները, որոնք հարուցում է այդ թվում` հարևան Լիտվան։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական հարձակման պատճառով Եվրամիության սահմանած պատժամիջոցների ֆոնին` Կալինինգրադին սահմանակցող եվրոպական երկրները, այդ թվում` Ֆինլանդիան, Լիտվան արգելել են Ռուսաստանից մի շարք ապրանքների տարանցումը իր տարածքով, ինչը էլ ավելի է սրել Բալթյան երկրների և Մոսկվայի միջև լարվածությունը։ Եվրամիությանը սահմանակցող Կալինինգրադում են տեղակայված Ռուսաստանի Բալթյան ռազմածովային նավատորմը ու միջուկային կարողություն ունեցող «Իսկանդեր» հրթիռները: