Ուկրաինական ուժերն այսօր առավոտյան փորձել են գրավել ռուսական բանակի վերահսկողության ներքո գտնվող Զապորոժիեի ԱԷԿ-ը, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշված է, որ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ուկրաինական բանակի 60 զինվորներ նավերով հատել են Դնեպր գետը, որը բաժանում է պատերազմող երկու կողմերին, սակայն ռուսական ուժերը կարողացել են ոչնչացնել հարձակվողներին՝ այդ թվում օդուժի կիրառմամբ։
Մոսկվան մեղադրել է Կիևին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների ատոմակայան ժամանելուն ընդառաջ սադրանք իրականացնելու մեջ։
Կիևը դեռ չի արձագանքել այս հաղորդագրությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԳԱՏԷ-ի թիմը այսօր կսկսի աշխատանքը Զապորոժիեի ԱԷԿ-ում