Պաշտոնական Մոսկվան պնդում է, որ Ուկրաինան փորձում է տապալել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏէ-ի փորձագետների այցը Զապորոժիեի ատոմակայան։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները մեկնել են Զապորոժիեի ատոմակայան«Օգոստոսի 30-ին ամբողջ օրվա ընթացքում Կիևի վարչակազմը շարունակում էր սադրանքները, որոնց նպատակն էր տապալել ՄԱԳԱՏԷ-ի առաքելության աշխատանքը և Զապորոժիեի ատոմակայանում տեխնածին աղետ հրահրել», - հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարը։
Կոնաշենկովի պնդմամբ՝ նախօրեին տեղի ունեցած հրետակոծության ընթացքում ուկրաինական կողմից արձակված արկերից մեկը հարվածել է ռադիոակտիվ թափոնների վերամշակման արտադրամասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը հայտարարում է երկրի հարավում հաջող հակահարձակման մասին, իսկ Մոսկվան պնդում է, թե ուկրաինական հակագրոհը ձախողվել է«Զապորոժիեի ատոմակայանում ռադիացիոն ֆոնը մնում է նորմայի սահմաններում», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։