«Գազպրոմ»-ը երեք օրով դադարեցրել է գազամատակարարումը Գերմանիա «Հյուսիսային հոսք 1»-ով

Ռուսական «Գազպրոմ»-ը այսօր երեք օրով դադարեցրել է գազամատակարարումը Գերմանիա «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով՝ պատճառաբանելով դա անհրաժեշտ տեխնիկական սպասարկմամբ:

Ընկերությունից հայտարարել են, որ յուրաքանչյուր 1000 ժամ աշխատանքից հետո եռօրյա դադարներ անելն անհրաժեշտություն է:

Սակայն Գերմանիայի էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ, կապով և երկաթուղով զբաղվող դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլլերն այս դադարն անվանել է տեխնիկապես անհասկանալի որոշում, մտավախություն հայտնելով, թե հավանական է դա պարզապես Մոսկվայի կողմից պատրվակ է՝ հերթական անգամ ցույց տալու «գազային մահակը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կանադան Գերմանիային ևս 5 տուրբին կփոխանցի «Հյուսիսային Հոսք»-ի համար