Մատչելիության հղումներ

«Գազպրոմը» 12 տոկոսով կրճատել է արդյունահանումը


Ռուսական պետական «Գազպրոմ» գիգանտ ընկերությունը հայտնել է, որ այս տարվա հունվարից հուլիս ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, գազի արդյունահանումը կրճատել է 12 տոկսով։

Նախնական գնահատականներով` բնական գազի համաշխարհային սպառումը կրճատվել է 35 միլիարդ խորանարդ մետրով։ Ընդ որում, ամենամեծ կրճատումը արձանագրվել է Եվրամիությունում՝ ԵՄ անդամ 27 երկրներում գազի սպառումը կրճատվել է 31 միլիարդ խորանարդ մետրով։

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Եվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից կախվածությունը աստիճանաբար նվազեցնելու պլանների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG