Ուկրաինական հացահատիկը հասավ Աֆրիկա

Արխիվային լուսանկար

Ուկրաինական հացահատիկի՝ պատերազմի մեկնարկից ի վեր առաջին խմբաքանակը ծովով հասել է Աֆրիկա։ BBC-ի փոխանցմամբ՝ մոտ 23 հազար տոննա ցորենը Ջիբութի նավահանգիստ է հասել Լիբանանի դրոշի ներքո՝ հետագայում Եթովպիա առաքելու նպատակով:

Նավը ուկրաինական Յուժնի նավահանգստից դուրս էր եկել օգոստոսի 16-ին: Ջիբութի հասած ցորենի խմբաքանակի առաքումը վճարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը։ Գործակալության հաշվարկներով՝ մոտ մեկ շաբաթ կպահանջվի, որպեսզի ցորենը փաթեթավորվի և ցամաքով տեղափոխվի Եթովպիա, որտեղ 20 միլիոն մարդ պարենային աջակցության կարիք ունի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական նավահանգստից պարենային նավն առաջին անգամ ուղևորվեց Աֆրիկա

Ուկրաինայի կողմից վերահսկվող սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանումը հնարավոր դարձավ անցյալ ամիս Ստամբուլում ՄԱԿ-ի միջնորդությամբ հակամարտող կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստամբուլում ստորագրվել է ուկրաինական հացահատիկի դուրսբերման վերաբերյալ համաձայնագիրը